hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գոռ Սարգսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999 թ․ հունիսի 17-ին Երևանում։

Փոքրուց աչքի էր ընկնում
Խելքով, նպատակասլացությամբ և կյանքի հանդեպ մեծ սիրով։

Անվճար սովորում էր
ԵՊՀ միջուկային ֆիզիկայի բաժնում։

Բանակ զորակոչվեց, երկու ամիս անց սկսվեց պատերազմը։

Անմիջապես նետվեց մարտի դաշտ։

Վերջին զանգը
Նոյեմբերի 7-ին՝ կեսօրին․ «Ես վիրավոր եմ, բայց դեռ կարողանում եմ խոսել»։

Վիրավորումը լուրջ չէր
Սակայն ոչ ոք չկար, որ օգնություն ցույց տար։

Երազում էր վերադառնալ տուն
Տեսնել ծնողներին։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 7, Շուշի։