hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Իշխան Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1977 թ․ հունիսի 2-ին Երևանում։

Սիրում էր
Կապիտանի իր համազգեստը, հպարտորեն կրում էր այն բանակի բոլոր տոներին։

Զինվորներին ասում էր
Տղե՛րք, հաղթենք, գնանք։ Հոկտեմբերի 19- ին աղջկաս հարսանիքն է, բոլորիդ կանչելու եմ։

Հրամանատար էր
Ու ծնող իր զինվորների համար։

Քառօրյա պատերազմի օրերին
Ինքն էր հայտնում զինվորների հարազատներին տղաների մահվան բոթը ու յուրաքանչյուր ծնողի հետ տառապում և զգում այդ ցավը։

Ինչպես իսկական հրամանատար
Կամավորագրվեց ու նետվեց իր ընկերներին օգնության և մինչև վերջին շունչը պայքարեց։

Վերջին զանգը
Ես լա՛վ եմ, դուք ո՞նց եք։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10, Ջրական։