
Ծնվել է
1990 թ․ մարտի 21-ին ԼՂՀ-ի Հադրութի շրջանի Ցոր գյուղում։
Ներշնչանքի աղբյուրը
Հայրենիքը դարձրել էր հավատ ու պայքար։ Ցորի վերադարձը՝ կյանքի նպատակ։
Երազում էր
Զինվորական ճանապարհով ապրել ու ծառայել հայրենիքին։
Ամեն ինչ անում էր լուռ, համեստ
Բայց անկոտրում կամքով։
Ընկերների կողքին
Ժամանակն անցկացնում էր ընկերների ու սիրած էակի հետ։
Նրան հիշում են
Որպես լավ մարդ՝ հանգիստ, ուժեղ, հայրենասեր։
Վերջին խոսքը մարտի 24-ին
Մա՛մ, ես շտապում եմ, հետո կզանգեմ։
Վերջին մարտը
2022 թ․ մարտի 25-ին, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։