hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Միրզոյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978թ. մայիսի 15-ին Ստեփանակերտում։

Ծառայության սկիզբը
1995-96 թթ. անցել է ՊԲ-ում ժամկետային ծառայություն՝ որպես զորային հետախույզ։ 1997-ից սկսել է հրամանատարական ուղին՝ անձնվեր նվիրվածությամբ։

Ամուսնացած էր
Ունի երեք զավակ՝ մեկ դուստր և երկու որդի։ Ընտանիքն ու ծառայությունը դարձել էին նրա կյանքի հիմքը։

Մարտական ուղին
Ծառայել է համազորային և հատուկ նշանակության ստորաբաժանումներում։ Կառուցել է հզոր ինժեներական պաշտպանական համակարգեր, մասնակցել հետախուզադիվերսիոն գործողությունների։

Ապրիլյան պատերազմը
Կազմակերպել և իրականացրել է հակահարվածներ՝ արժանապատվորեն պաշտպանելով առաջնագիծը։

44-օրյա պատերազմի հերոսությունը
Ղեկավարել է հետախուզական գործողությունները Քաշաթաղում, Խծաբերդում, Լիսագորում։ Սարինշենում խոցել է հակառակորդի ուժեր և զրահատեխնիկա։

Վերջին մարտը
2022թ. մարտի 24-ին մասնակցել է Փառուխի պաշտպանությանը։ Զոհվել է մարտի 25-ին՝ փրկելով դիրքերը գերակշիռ ուժերից։

Պարգևները
Պարգևատրվել է տասնյակ մեդալներով, իսկ հետմահու՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։