
Ծնվել է
2002թ. ապրիլի 8-ին, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում։
Միշտ նպատակներով լի
Դավիթը սիրում էր իր արած ամեն գործը։ Երազում էր, պլաններ կազմում ու վստահ գնում դրանց ընդառաջ։
Մոր սրտի զավակը
Ամեն բանը կիսում էր մոր հետ։ Նույնիսկ մեքենայի բանալին վերցնելիս՝ ամաչելով մայրիկին էր խնդրում։
Բոլորը հիշում են նրան, որպես
Բարի, համեստ, ընկերասեր ու հասնող բնավորությամբ։
Երազանքները՝ կիսատ
Սիրած աղջիկ ուներ, նշանվելու էր։ Ուզում էր համալսարան ընդունվել, բայց չհասցրեց...
Հոգատարությունն ու համեստությունը
Ռիսկով էր, բայց հանդարտ, հանգիստ, բոլորի հետ լեզու գտնող։ Քիքբոքսինգ էր պարապում, սիրում էր սպորտն ու մեքենաները։
Հասունությունը տարիքից վեր էր
Մեծերի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։ Մեծատառով Մարդ էր։
Վերջին մարտը
2020 թ. մայիսի 29, Կապան։
Նախազգալով հերոսանալը
Միշտ ասում էր՝ «ինձ բերելու են…»։