Ծնվել է
2003 թվականի հուլիսի 22-ին Արարատ քաղաքում։
Ոգեշնչվում էր կյանքով
Սիրում էր ապրել, ժպտալ և այդ ժպիտը փոխանցել ուրիշներին։ Նրա համար ամեն օրը նոր հնարավորություն էր սիրելու կյանքը։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընկերների և հատկապես իր մայրիկի հետ։ Ընկերներն ու ընտանիքը նրա աշխարհի կենտրոնն էին։
Ընկերները հիշում են նրան որպես
Շատ բարի, հանգիստ և ընկերասեր մարդ։ Նա բոլորին հասնող էր, երբեք չէր մերժում օգնություն խնդրողին և միշտ փորձում էր լավություն անել։
Նրա ամենամեծ երազանքներից էր
Ամուսնանալ իր սիրած աղջկա՝ Շուշանի հետ։ Բացել սեփական խոհարարական բիզնեսը։
Առանձնանում էր իր ներողամտությամբ
Նույնիսկ երբ իրեն վիրավորում էին, Տիգրանը չէր նեղանում։ Նրա սիրտը մեծ էր, իսկ հոգին՝ խաղաղ։
Վերջին զրույցները
Մորը խնդրել էր ամուր լինել։
Ընկերոջը, ով առաջարկել էր հետ գալ շրջափակումից, ասել էր, որ չի կարող հեռանալ՝ գիտակցելով վտանգը։
Սիրած աղջկան էլ խնդրել էր երբեք մենակ չթողնել իր մորը։
Պայքարել է մինչև վերջին պահը
Շարունակել է պայքարը, չնայած որ երկար կրակելուց մատը կոտրվել էր։
Վերջին մարտը
2022 թվականի սեպտեմբերի 14, Ջերմուկի 107-րդ դիրք: