hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արսեն Ավշարյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թ․ Հունվարի 13-ին Կոտայքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Լեռնային Ղարաբաղը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ծնողների, եղբայրների և հարազատների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Շատ լավ մարդ, ընկերասեր։ Շատ չէր խոսում, չէր պատմում իր մասին։

Երազանքները
Պատերազմ չլինի։

Կարևոր փաստեր
Ուներ շատ լավ բնավորություն։ Երեխաների հետ երեխայի պես էր, մեծերի հետ՝ մեծի։ Կարողանում էր լեզու գտնել բոլորի հետ։ Մասնակցել է Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։ Չէր սպասում հրամանի, ինքն էր գնում և մասնակցում մարտերին։

Վերջին խոսքերն կամ զրույցը
Ասել է․ «Դուրս չե՛մ գալու։ Միայն մեջքիս վրա դուրս կհանեն»։

Վերջին հերոսական մարտը
2023 թ․ Սեպտեմբերի 19-ին Մարտնչել է Սարուշեն գյուղի (Ասկերան) մոտակայքում։ Մոտ ընկերը վիրավորվել էր, չնայած նախազգուշացմանը՝ մոտեցել էր ընկերոջը, սակայն այդ պահին ինքն էլ է վիրավորվել և ընկել նրա վրա։ Չհասցրեցին տեղափոխել հիվանդանոց։