
Ծնվել է
1997 թ․ դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղում՝ Մարտակերտի շրջանում՝ Վերին Հոռաթաղ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Գյուղատնտեսությունը և ծառայությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի անդամների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հյուրընկալ, կատակասեր, ազնիվ, արդար։
Երազանքները
Ընտանիք կազմել և ապահովել այն բարեկեցիկ կյանքով։
Հատուկ փաստեր կամ սովորություններ
Բոլորի օգնել է, կարեկցել։
Վերջին զրույցը
Խոսել է հայրիկի հետ և ասել, որ զգույշ ու ուշադիր լինեն։
Վերջին հերոսական մարտը
2023 թ․ սեպտեմբերի 19-ին զոհվել է Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի 716 դիրքում։