
Ծնվել է
1988 թ․ հունվարի 17-ին Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Միքայելը հերոսի որդի էր, իսկ հայրը զոհվել էր 1992 թ․։ Նա միշտ ոգեշնչվել էր հոր հերոսությամբ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Շփվում էր իրենից տարիքով ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Միշտ լավ, բարի, նվիրված։
Երազանքներ
Երազում էր լինել լավ հայր, մեծացնել իր երեխաներին այնպես, որ նրանք լավ մարդիկ դառնան։ Ցանկանում էր, որ իր երեխաները նման լինեին իրեն ու հորը։
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Միշտ զինվորական հագուստով էր, գրեթե չուներ քաղաքացիական հագուստ։ Ամբողջ կյանքը նվիրել էր զինվորական ծառայությանը։
Վերջին զրույց
Սեպտեմբերի 19-ին, երբ արդեն կրակոցներ էին հնչում։
- Նորմալ է՞ նրա տեղդ, ինչու չես վերադառնում տուն,
- Չեմ կարող նահանջել, երեխաների հետ հեռանացեք գյուղից, թշնամին արդեն մոտ է։ Երեխաներիս լա՛վ կնայես ու չլացես։
Վերջին հերոսական մարտ
2023 թ․ սեպտեմբերի 19-ին, Հաթերքում։ Չնայած իր տեղն ապահով էր, զինակից ընկերները նախազգուշացրել էին, որ ընկերներին փրկելու փորձը չափազանց վտանգավոր է։ Միքայելը փորձել է նրանց փրկել՝ տալով իր կյանքը։ Ասել է․ «Չեմ կարող, ո՞նց թողնեմ ընկերներիս տենց»։ Երկրորդ կրակոցը դիպել էր նրան։