
Ծնվել է
1993 թ․ դեկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղում՝ Մարտունու շրջանում՝ Գիշի գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքը, հատկապես շինարարությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Անսահման բարի, կարեկցող, ընկերասեր։
Երազանքները
Աշխարհում չլինի թշնամություն, տիրի սեր և երջանկություն։
Հատուկ փաստեր կամ սովորություններ
Փոքր երեխաներին շատ էր սիրում, շատ հայրենասեր էր։
Վերջին զրույցը
Խոսել է մայրիկի հետ իր առօրյայից։
Վերջին հերոսական մարտը
2023 թ․ սեպտեմբերի 19-ին շատ հմուտ և անվախ կռիվ է տվել, զոհվել Կոհակի բարձրունքում։