hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ներսես Բաղմանյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1973 թ․ հունվարի 4-ին Մարտակերտի շրջանի Ջրաբերդ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ներսեսը ոգեշնչվել էր Արաբոյի ջոկատով և իր մարտական ուղին անցել նրանց հետ՝ մասնակցելով 92-ի շարժմանը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Համարձակ և խիզախ անձնավորություն։ Նա պատանեկությունից ընկերացել էր իր զինակից ընկերների հետ։

Երազանքներ
Երազում էր իր հայրական տանը ապրել՝ այնտեղ, որտեղ ծնվել և մեծացել էր, բայց որը է 1992 թ․ գրավել էին թշնամիները։

Վերջին զրույց
Եղել է պատերազմի սկզբում, երբ Ներսեսը տանն էր, իսկ որդին՝ դիրքերում։ Ներսեսը որդուն ասել էր․ «Չվախենա՛ս, ամեն ինչ լա՛վ է լինելու, դուխով մնա՛, ու այդտեղ պահի՛ դիրքերը, ես էլ այստեղ կպահե՛մ»։

Վերջին հերոսական մարտ
2023 թ․ սեպտեմբերի 20-ին, Մատաղիսի «բլոկ պոստում», որտեղ էլ նա զոհվել է։