hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սերգեյ Բարսեղյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թ․ փետրվարի 23-ին Ստեփանակերտում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուներ չորս երեխա և ընտանիքին նվիրված հայր էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ ընկերասեր էր և հարգված շատերի կողմից։ Նպատակասլաց էր, և եթե մտքին ինչ-որ բան էր գալիս, անպայման ավարտին կհասցներ։ Շատ ուրախ մարդ էր։

Երազանքներ
Նպատակը ընտանիքի երջանկությունն էր։ Ուզում էր երեխաներին հասցնել իրենց նպատակներին։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Վարորդ էր։ Բոլորը գովում էին իրեն, քանի որ շատ լավ էր կատարում իր աշխատանքը։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 18-ին․ Շուշիի սարի տակի մոտ էր։ Այդ օրը նաև Սերգեյի մայրիկի ծննդյան օրն էր։ Զանգել է և խոսել ընտանիքի բոլոր անդամների հետ։ Որդին դիրքերում էր։ Ասել է, որ կուտակումներ կան և պետք է ուշադիր լինել, նախապատրաստել էր ընտանիքին, որ այդպիսի իրավիճակներում պատսպարվեն նկուղներում և չվախենան ոչնչից։ Սեպտեմբերի 19-ին զանգերին այլևս չի պատասխանել։

Վերջին հերոսական մարտ
2023 թ․ սեպտեմբերի 19-ին, Շուշիի սարի տակի մոտ։ Վիրավոր ընկեր է ունեցել, ում հանել է դիրքերից, բայց ինքն էլ էր վիրավորվել։ Իրեն նույնպես հանել են, սակայն արյունաքամ էր եղել։ Չնայած վիրավոր ընկերն իրեն հասցրել է հիվանդանոց, սակայն ուշ օգնություն ցույց տալու պատճառով մահացել է։ Ընկերներն են գույժը հայտնել ընտանիքին։