hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նվեր Փարամազյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ օգոստոսի 26-ին Լեռնային Ղարաբաղի Մուշկապատ համայնքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերասեր, ծնողասեր էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերասեր էր։ Դպրոցում պարտաճանաչ էր, լավ էր սովորել։ Ծնողասեր էր։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Յուրահատուկ մարդ թե՛ դաստիարակությամբ, թե՛ հասկացողության մակարդակով։

Երազանքներ
Երազում էր ճարտարագետ դառնալ։ Աշխատել էր մասնագիտությամբ Մարտունու շրջվարչակազմում։ Նրա նպատակները կապված էին մասնագիտության և կարիերայի հետ, ինչպես նաև ընտանիք ստեղծելու հետ։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Փայտագործություն, մեղվաբուծություն։ Ամուսնացած էր ընդամենը 28 օր։

Ստեղծագործություններ
Բանաստեղծություններ էր գրել զինծառայության ժամանակ։ Զբաղվում էր նաև փայտագործությամբ և մեղվաբուծությամբ։

Վերջին զրույց
2023 թ․ սեպտեմբերի 19-ին, երբ պատերազմն արդեն սկսվել էր։ Տանը եղել էր մի քանի րոպե, կինը արդեն նկուղում էր, կապեր չկար։ Ընտանիքի հետ հանդիպումից հետո քաղաքապետի հետ գնացել էր դիրքեր։

Վերջին հերոսական մարտ
2023 թ․ սեպտեմբերի 19-ին, Մարտունու շրջակայքում՝ Կոհակ կոչվող բարձունքում։