hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Քոչարյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1959 թ․ օգոստոսի 4-ին։ Տեղափոխվել է Հադրութ 2 տարեկանում։ Ընտանիքի հետ ապրել է այնտեղ մինչև 2020 թ․։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սիրում էր կյանքը, թոռներին էր սիրում, նվերներ անել էր սիրում։ Շփվող էր, սիրում էր առևտուր անել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ հանգիստ, հոգատար, կոնֆլիկտային չէր, բարի և կամեցող։ Գաղտնապահ էր, չէր կիսվում, նույնիսկ աշխարհազորում զինվորագրվելիս ընտանիքին չէր ասել։ Բարձրաձայնում էր ամեն ինչն անելուց հետո։ Մինչև իրագործելը չէր խոսում։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 15-ին բարձրացել է դիրքեր։ Զանգել է, խոսել ընտանիքի անդամների, թոռան հետ։ Սեպտեմբերի 19-ին որդուն կանչել են, քանի որ արդեն տագնապ էր։ Զինադադարից հետո որդին իջել է դիրքերից, բայց հորից լուր չի ունեցել։

Վերջին հերոսական մարտ
Հավանաբար 2023 թ․ սեպտեմբերի 19-ին, Հադրութում։ Առաջին զոհերից էր, իրենց դիրքի առաջին զոհն է եղել։ Դիպուկահարի կրակոցից է զոհվել։ Ընկերը փորձել է հանել նրան, սակայն ինքն էլ է վիրավորվել։