hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նվեր Գրիգորյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984 թ․ ապրիլի 13-ին Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հարազատների, ընտանիքի, ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Սիրում էր ընկերների հետ ուտել-խմել, քեֆ անել, նվիրված էր, ընկերասեր։

Երազանքներ
Իր երեխաներին մեծացնել, հասցնել նրանց նպատակներին։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Բացառիկ ընկերասիրությունը։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 19-ին խոսել է կնոջ և փոքրիկի հետ։ Ամենաշատը նրան էր սիրում, կինն ասել է․ «Հիմա տղայիդ կուղարկեմ այդտեղ»։ Ինչից Նվերը բարկացել է։ Խոսակցությունը տեղի է ունեցել մոտ ժամը 1-ին կամ 1։30-ին Կապը հետագայում ընդհատվել է։

Վերջին հերոսական մարտ
2023 թ․ սեպտեմբերի 20-ին, Քարվաճառի դիրքերում։ Դիրքից միայն մեկ հոգի է ողջ մնացել։ Վեց հոգի զոհվել են, այդ թվում՝ նաև Նվերը։