hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռաման Ահարոնյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987 թ․ փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղում՝ Մարտակերտի շրջանում՝ Վանք գյուղ։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Շինարարությամբ զբաղվելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Քրոջ, ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Անսահման բարի, համբերատար, մարդամոտ, ուրախ։

Երազանքները
Իր հայրենիքում խաղաղություն տիրի։
Ցանկանում էր ընտանիք կազմել։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Շատ լավատես էր։

Վերջին զրույցը
Խոսել է քրոջ հետ տանը՝ ասելով․ «Գնում եմ, բայց հետ կգամ»։

Վերջին հերոսական մարտը
2023 թ․ սեպտեմբերի 19-ին զոհվել է Մարտակերտ շրջանի Խաչեն գետի կամրջի մոտ ռմբակոծության հետևանքով։