hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Արզումանյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986 թ․ օգոստոսի 10-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բոլորի հարգանքը վայելող, բոլորի ցավը կիսող, շատ նվիրված մարդ։

Երազանքներ
Ցանկանում էր ամեն ինչ անել, որպեսզի իր երեխաներն ունենային լավ ապագա։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Ապրում էր բոլորի հոգսով, ցանկանում էր օգնել հատկապես նրանց, ովքեր կարիքի մեջ էին։ Ֆերմա ուներ, շատ էր սիրում կենդանիներ։

Վերջին զրույց
Չնայած, որ երեք օր է՝ ջերմում էր, համագյուղացիների հետ եկել էր, ջուր ու բաժակ էր խնդրել, աղջկանից էլ՝ սրբիչ և գնացել են դիրքեր։

Վերջին հերոսական մարտ
2023 թ․ սեպտեմբերի 19-ին, Խաչենի ուղղությամբ։ Չնայած հիվանդությանը, չէր լքել գյուղը։ Համագյուղացիների հետ միասին դիրքեր էր մեկնել, որտեղ էլ զոհվել է։ Մասնակցել էր բոլոր մարտերին որպես կամավոր։