
Ծնվել է
1971 թ․ օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերները։ Ամբողջ գյուղը սիրում էր նրան, բոլորի հետ առանձնահատուկ վերաբերմունք ուներ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, նվիրված, կատակասեր, բարի։
Երազանքներ
Երազում էր, որ ընտանիքը բարգավաճի, երեխաները լավ կյանք ունենան։ Այս պահին երեխաները ուսանողներ են, իսկ ամենափոքրը դեռ դպրոցական է։
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Սիրում էր դաշտերում, գետերի ափերին, բնության գրկում ժամանակ անցկացնել։ Ուներ մսի խանութ, սովորաբար մատակարարում էր միջոցառումների համար։ Վետերան էր։ Հսկում էր ընկերների տները։
Վերջին զրույց
Երբ պայթյուններ են սկսել, կինը թաքցրել էր զինվորական հագուստը, բայց Վալերին ասել էր, որ պետք է գնա։ Զինադադարից հետո իր ընտանիքի և հարևանների հետ տեղափոխվել են ձորակ՝ սպասելու մինչև երեկո։
Վերջին հերոսական մարտ
Սեպտեմբերի 19-ին, Խաչենի կամուրջում, որտեղ Վալերին պահել է ձորակի հատվածը։ Լուսաբացին հայտնի է դարձել, որ Վալերին և մյուսները զոհվել են թշնամու հրետանիից։
Վերջին լուրեր
2023 թ․ սեպտեմբերի 19-ին Վալերիի ընտանիքը դժվարությամբ տեղափոխվել է։ Շուտով նրա մայրը մահացել է կաթվածից։ Ընտանիքը շատ է ցանկանում տեղափոխել Վալերիի շիրիմը, սակայն դեռ լուր չկա։