
Ծնվել է
1970 թ․ հունվարի 1-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, ընկերական շրջապատը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերական շրջապատի հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ծնողապաշտ, ընտանիքին նվիրված, ընկերասեր, աշխույժ, լավ պապիկ, լավ ամուսին։ Անսպառ հումոր ուներ։ Թույլ չէր տալիս, որ իրենից նեղանան։ Երբ ինչ-որ անախորժություն էր լինում, հումորով էր մոտենում ու հաղթահարում դա։
Երազանքներ
Ցանկանում էր ապրել և արարել իր հայրական տանը։ Ասում էր, որ մեկ օրից ավել չէր կարող ուրիշ տեղ լինել։
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Սիրում էր մսի հետ աշխատել։ Գյուղում զբաղվում էր դրանով։ Գյուղացիները ասում էին․ «Քո կտրած կտորը ուրիշ էր»։ Սիրում էր խորոված անել։ Նրա կինն ասում է, որ նա չգիտեր «չէ» բառը։
Մասնակցել է արցախյան շարժմանը, 1992 թ․-ից Մոտոհրաձգային վաշտի դասակի հրամանատար էր։ 1998 թ․-ից հետո աշխատել է «Ղարաբաղ Տելեկոմի» անվտանգության բաժնում։
Վերջին զրույց
Սեպտեմբերի 19-ին վարորդը պատմել է, որ Արմենը իրենից խնդրել է զենքը, խոսել թոռան մասին, ով արդեն վիրավորվել էր և գտնվում էր հիվանդանոցում։ Անհանգստանում էր նրա համար։
Վերջին հերոսական մարտ
2023 թ․սեպտեմբերի 19-ին Լուսնյակ դիրքում և Սոսի սրբատեղում։ Նահանջի հրամանի ժամանակ արդեն դիրքում էին։ Դիրքի առաջին զոհերն էին՝ հրամանատարի հետ։