
Ծնվել է
1978 թ․ մայիսիս 9-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների, ծառայության շրջանակներում։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, ով անում էր ամեն ինչ իր հնարավորությունների շրջանակներում, նույնիսկ ավելին։ Շատ նվիրված էր։ Կինն ասում է, որ անթերի էր և հայրենասեր։
Երազանքներ
Տուն էին սարքում, որի կառուցումը ցանկանում էր վերջացնել։
Վերջին զրույց
Սեպտեմբերի 19-ի կեսօրին վերցրել է զենքը։ Կինը հարցրել է, թե ինչու է վերցնում է զենքը։ Պատասխանել է, որ կարիքը կա, կտա մեկին, ու գնացել է ԱԱԾ՝ կապվելու որդու հետ։ Կինը կարծում էր, որ այդ գաղափարը առաջացել է տեղում։ Համագյուղացու հետ վերադարձել է տուն, վերցրել է «սալյարկան» և իր մեքենայով գնացել է Խաչենի կամուրջ։
Վերջին հերոսական մարտ
2023 թ․ սեպտեմբերի 19-ին։ Անօդաչու սարքը հետևել է նրանց։ Հավանաբար, զոհվել են նրա հարվածից։