
Ծնվել է
1982 թ․ մայիսի 1-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի հետ։ Շփվում էր շատ մարդկանց հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Աշխույժ, ընկերասեր, խինդ ու ծիծաղ ապահովող մարդ։
Երազանքներ
Կինն ասում է, որ երազում էին առողջ ընտանիք ունենալ, երջանիկ ապրել Լեռնային Ղարաբաղում, մեծացնել իրենց երեխաներին, ունենալ թոռներ։
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Չէր սիրում խաբել և պահանջում էր անկեղծություն ամեն ինչում՝ թե՛ ընտանիքում, թե՛ կյանքում՝ ցանկացած իրավիճակում։
Վերջին հերոսական մարտ
2023 թ․սեպտեմբերի 19-ին։ Փոքր տղայի և քրոջ որդու ծննդյան օրն էր։ Ընտանիքով հավաքված էին, իսկ մեծ որդին առաջնագծում էր։ Հենց առաջին կրակոցը լսեցին, ընկերներով հավաքվեցին, հագնվեցին և գնացին Խաչենի կամուրջ, որտեղ էլ զոհվեց։