
Ծնվել է
1989 թ․ նոյեմբերի 20-ին Մարտակերտի շրջանի Մեծշեն գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերները, ընտանիքը, երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերական շրջապատում։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բարի, ընկերասեր, ընտանիքի լավ հայր։
Երազանքներ
Ցանկանում էր, որ իր երեխաները հասնեին իրենց նպատակներին։ Նրա երազանքները կապված էին հայրենիքի հետ։
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Սիրում էր որսորդություն։
Վերջին հերոսական մարտ
2023 թ․սեպտեմբերի 20-ին, «Եղնիկներում»՝ 06 պաշտպանական դիրքում։ Երբ ընկերները քնած էին, ռադիոկապով կապվել են հետը՝ զգուշացնելով, որ ինքնաթիռ է մոտենում։ Փորձել է դրսից կանչել նրանց, սակայն չեն լսել։ Գնացել է նրանց արթնացնելու և այդ ընթացքում հարվածից զոհվել է։