
Ծնվել է
1974 թ․ հոկտեմբերի 20-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կրթվելը, իրավաբանություն և տնտեսագիտություն սովորելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ․ ամուսնացած էր, 3 երեխա ուներ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Խելացի, նպատակասլաց։
Երազանքները
Իր հայրենիքում խաղաղություն լինի։
Հատուկ փաստեր կամ սովորություններ
Շատ հայրենասեր էր։
Վերջին զրույցը
Խոսել է իր հոր հետ։ Այդ օրը հոր ծնունդն էր, շնորհավորել է և ասել, որ իրենց մոտ իրավիճակը լարված է, ապա հանկարծակի կապն ընդհատվել է։
Վերջին հերոսական մարտը
2024 թ․ փետրվարի 13-ին զոհվել է Ներքին Հանդում փետրվարի 13-ին, խաղաղ ժամանակ թշնամին հանկարծակի հարձակում է սկսել։ Երբ ընկերն է վիրավորվել, նա փորձել է օգնել, բայց ինքն էլ է զոհվել։