
Ծնվել է
1999 թ․ հունվարի 19-ին Լեռնային Ղարաբաղում՝ Ճարտար քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հարգալից, հավասարակշռված, ընկերասեր։
Երազանքները
Հայրենիքում խաղաղություն լինի։
Հատուկ փաստեր կամ սովորություններ
Բոլորին կարեկցում էր։
Վերջին զրույցը
Խոսել է իր քույրիկի հետ իր առօրյայից։
Վերջին հերոսական մարտը
2023 թ․ սեպտեմբերի 19-ին քաջարի կռվել է և զոհվել Մաճկալաշեն գյուղում։