
Ծնվել է
1984 թ․ հունվարի 10-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ, աշխատանքի վայրում։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ հայրենասեր։
Երազանքները
Ուներ երկու որդի, ցանկանում էր, որ նրանք հայրենասեր մեծանան և լավ մարդիկ դառնան։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Երեխաները կորել էին անտառում, Ռոլանդը գնացել էր նրանց փրկելու։
Վերջին խոսքերը
«Մա՛մ ջան, մի՛ մտածի, ամեն ինչ լավ է, դուք արխային եղե՛ք, մի՛ մտածեք, մեր մոտ ամեն ինչ կա, ոչ մի բանի պակաս չունենք»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 30-ին, Մարտակերտում։ Իր զինվորներն ասում էին, որ նման սպա չեն տեսել, բոլոր հարցերում առաջինն ինքն էր գնում։