hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մհեր Փոթոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թ․ հունվարի 30-ին Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում։

Երաժշտությունը՝ կյանքի մասը
Սովորել էր Ջիվանու անվան աշուղական դպրոցում, ապա ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժինը։ Քամանչան դարձել էր կյանքի շարունակությունը։

Բեմից մինչև մարտադաշտ
Նարեկացի համույթի հետ եղել էր Եվրոպայում, բայց իր նվագով երջանկացնում էր նաև հայրենի հողում։

Ոգին երբեք չէր պակասում
Սիրում էր այգեգործությունը, օգնել հորը։ Չէր խուսափում ոչ մի դժվարությունից։ Նրան բոլորը հարգում էին, նույնիսկ տարեց անցորդները ձեռքով էին բարևում։

Վերջին խոսքերը
Հայրը զգուշացնում էր․ «Մհեր ջան, զգույշ եղե՛ք»։ Պատասխանում էր․ «Սաղ տոչնի ա, պա՛պ ջան»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 27-ին, Աղդամում։ Արկերի ձայների մեջ կատակով ասում էր․ «Տղեք, կոֆե դնե՞մ»։