
Ծնվել է
1995 թ․ հունիսի 28-ին Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Խոհարարությունը, արվեստը և բոլոր իրեն հետաքրքրող ոլորտները։ Շատ զարգացած տղա էր, նաև լավ խոհարար և վարսավիր էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և սիրած աղջկա հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Պապիկը նույնպես պատերազմի մասնակից էր, նրանից էր սովորել հայրենասիրությունը։
Երազում էր
Ունենալ իր սեփական բիզնեսը։
Յուրահատկություններ
Անվախ էր։ Շամշադինում ծառայելու ժամանակ, երբ հրամանատարը հայտնել է, որ գնում է Մատաղիս, Հակոբը և իր հորեղբոր տղան առաջինն են համաձայնվել, որ նրանց հետ գնան Մատաղիս։
Սիրում էր
Խոհարարությունը, երգն ու երաժշտությունը։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը։