
Ծնվել է
2001 թ․ նոյեմբերի 19-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը և աշխարհը։ Պոլիտեխնիկական համալսարանի առաջին կուրսի ուսանող էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և հարազատների հետ։ Նա շատ կապված էր մոր հետ, միշտ ծաղիկ էր բերում մորը, համբուրում նրան և նոր տնից դուրս գալիս։ Զբաղվում էր հողագործությամբ, պարապում էր կարատե, ձյուդո և բոքս։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի էր և անշահախնդիր։
Սիրում էր
Ռեփ կարդալ, պարել, տարբեր սպորտաձևերով զբաղվել և համեղ ուտելիքներ պատրաստել։
Վերջին խոսքերն էր
«Մա՛մ, մեր մոտ ամեն ինչ լավ է»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 29-ին Ջրականում։