Ծնվել է
2001 թվականի ապրիլի 19-ին Երևանում։
Ուրախանում էր ամենափոքր բաներից
Նրան հատկապես ուրախացնում էին ընկերների հաջողությունները և նրանց ուրախությունը։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Նրա համար կարևոր էին ընկերությունը, հավատարմությունն ու մարդկային ջերմությունը։
Ընկերները հիշում են նրան որպես
Կյանքով լեցուն, խելացի, բարի և ընկերներին նվիրված երիտասարդ։ Նա թասիբով էր և միշտ պատրաստ էր պաշտպանել իր ընկերներին։
Նպատակներ, որ անկատար մնացին
Հիմնական հետաքրքրությունը համակարգիչներն ու ծրագրավորումն էին։ Նա ավարտել էր ծրագրավորման դասընթացներ և ձգտում էր իր ապագան կառուցել հենց այդ ոլորտում։
Մոր խոսքով՝ Ալբերտը տարբերվում էր իր հասակակիցներից
Շատ ընդունակ էր և հաճախ առանց հատուկ սովորելու կարողանում էր հեշտությամբ հասկանալ ու լուծել տարբեր խնդիրներ։
Վերջին զրույցը մայրիկի հետ հոկտեմբերի 24-ին
Ինչպես միշտ, հանգստացրել էր նրան՝ ասելով. «Ամեն ինչ լավ է…»։
Իր վրա է վերցրել հակառակորդի կրակը`
Շեղելով այն և փրկելով իր ընկերների կյանքը։
Վերջին մարտը
2020 թվականի հոկտեմբերի 25, Հադրութ։