hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Կիրակոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հունիսի 24-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երաժշտությունը։ Սովորել է ինֆորմատիկայի քոլեջում, այնուհետև ընդունվել Պոլիտեխնիկական համալսարանի քիմիայի բաժինը։ Ուսումնասիրում էր օտար լեզուներ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ կամ դհոլ նվագելով։ Ազատ ժամանակ հաճախում էր Թումո կենտրոն։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հավասարակշռված և ընկերասեր էր։

Երազում էր
Դառնալ պրոֆեսոր։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 26-ին։ Զանգահարել է և խնդրել, որ քույրիկին լավ նայեն։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 30-ին Մարտակերտում։