hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ալբերտ Մարտիրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ օգոստոսի 2-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կինոն և թատրոնը։ Նա սովորել էր Կինոյի և Թատրոնի Պետական ինստիտուտի օպերատորության բաժնում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած աղջկա և մոր հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, կատակասեր, հանգիստ և բարի երիտասարդ էր, բայց հոգին միշտ տխուր էր, շատ հաճախ գնում էր Եռաբլուր։ Սիրում էր փոքրիկներին համեղ բաներ հյուրասիրել։

Երազում էր
Կինոօպերատոր դառնալ։

Սիրում էր
Գրքեր կարդալ և ֆիլմեր դիտել։

Վերջին խոսքերն էր
«Մա՛մ, մի 4 օրից պատերազմը կվերջանա, կգանք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ սեպտեմբերի 30-ին Քարվաճառում։