hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լյուդվիգ Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թ․ դեկտեմբերի 14-ին Երևանում։

Ուսման պրպտումների մեջ
Սիրում էր մաթեմատիկա, ֆիզիկա, պատմություն։ Խորապես հետաքրքրվում էր լեզուներով, ծրագրավորում էր սովորում Թումոյում, շախմատ էր խաղում։

Ընտրված ճանապարհը
Սովորեց Մանուկ Աբեղյանի անվան քոլեջում, ապա զորակոչվեց ու ծառայեց Սիսիանում՝ դառնալով ջոկի հրամանատար։

Երազանքները
Ճարտարապետ դառնալը նպատակ չէր միայն իր համար։ Երազում էր երեք եղբայրներով միասին ճարտարապետական գրասենյակ հիմնել։

Ներաշխարհը
Հաճախ ինքնամփոփ էր։ Գրքեր էր սիրում, վերջինը՝ Ռեմարկի «Երեք ընկերն» էր, որ խորապես տպավորել էր նրան։

Պահեստազորային էր
Զորահավաքից մեկնել էր հոկտեմբերի 16-ին։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 18-ին, Ջաբրայիլ- Իշխանաձոր հատվածում։ Զոհվել է ԱԹՍ հարվածից։ Միայն ութ հոգի էին ողջ մնացել։