hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մարտին Ավթանդիլյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1980 թ․ մարտի 8-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքը։ Զբաղվում էր անասնապահությամբ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած աղջկա հետ։

Երազում էր
Մարտակերտի իր տունը կառուցել։ 1992 թ․ Մարաղայի դեպքերի ժամանակ մայրը կորցրել էր երեխաներին, գտել էին մեկին մահացած, երկուսին գերի էին տարել։ Փոխանակումից հետո Մարտինը քրոջը գտել էր որբանոցում։

Յուրահատկություններ
Ֆիզիկապես շատ ուժեղ տղա էր։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 1-ին։ Խոսակցության ժամանակ չի ասել, որ վիրավոր է։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 2-ին Ջրականում։ Ընկերներն ասում են, որ շատ ուժեղ էր, խրամատներ էր փորում ընկերների համար։