
Ծնվել է
1961 թ․ հուլիսի 2-ին Սյունիքի մարզի Շաքե գյուղում։
Սերը՝ բանակն էր
Զինվորական կյանքը դարձրել էր ապրելաձև։ Իր աշխատանքին նվիրված էր ամբողջությամբ՝ հայրենիքի պաշտպանությունն իր առաքելությունն էր։
Ընտանիքը՝ կյանքի հիմնաքարը
Ուներ հինգ զավակ՝ երկու որդի, երեք դուստր։ Ժամանակի մեծ մասը նվիրում էր ընտանիքին։
Ընկերներն ասում էին
Բարի, ամուր կամքի տեր մարդ էր։ Նրա խոսքը միշտ ուժ ու նշանակություն ուներ։ Ասածը պարտադիր պիտի իրականացվեր։
Երազանքը
Տեսնել «Ծովից ծով Հայաստան»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին, Օմարի լեռներում։ Նահատակվեց՝ հավատարիմ մնալով իր զինվորական երդմանը։