
Ծնվել է
1990 թ․ հունվարի 29-ին Արմավիրի մարզում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կինոն։ Սովորում էր կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում։ Նկարահանվել է «Սահմանին» և «Դեպի երազանք» ֆիլմերում։ Սովորել է Աբել Աբելյանի մոտ և ընդունվել Պետերբուրգի իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած աղջկա հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարեհոգի էր։ Համագործակցում էր մի բարերարի հետ, օգնում էին, որ զոհվածների ընտանիքները օգնություն ստանան։
Երազում էր
Իրականացնել իր բազմազան նպատակներն ու մտքերը։
Վերջին խոսքերն էր
«Հրադադար է, շուտով տուն կհասնենք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 10-ին Ջրականում։ Ընկերներն ասում են, որ Տիգրանի նմանը չկար, նա շատ լավ դիպուկահար էր և պատերազմի ընթացքում հասցրել է 35 թուրքի խփել։