
Ծնվել է
1977 թ․ հուլիսի 15-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաների հաջողությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Անսահման ազնիվ և բարի․ այնքան բարի, որ «պապիկ» էին ասում։
Երազանքները
Ուզում էր իրականացնել այն, ինչ իր ծնողները չէին հասցրել իրագործել։
Վերջին խոսքերը
«Ես փոքրերից թանկ չեմ, պետք է գնամ»։ Երեխային ասել է․ «Մե՛ծ տղա, չկոտրվե՛ս, պինդ կլինե՛ս, չվախենա՛ս, ամեն ինչ լավ կլինի»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 9-ին, Մատաղիսում։ Կրակելով դուրս է եկել խրամատից, որպեսզի շեղի թշնամու ուշադրությունը իր վրա, որ ընկերները կարողանան փախչել ու փրկվել։