hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Երեմ Գալստյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թ․ փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, հայրենասիրությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, բարեկամասեր, ջիգյարով, լավ մարդ, բոլորին կարողանում էր ուրախացնել, շատ ուշադիր էր երեխաների նկատմամբ։

Երազանքները
Կապված էին երեխաների ապագայի և նրանց իրենց նպատակներին հասցնելու հետ։

Վերջին խոսքերը
Վերջին անգամ զանգելիս ասել է․ «Գլուխս ա ցավում, բայց քեզ լա՛վ կպահես, լա՛վ կմնաս, հանգիստ կլինես»։ Երբ կինն առաջարկել է, որ երեխաների հետ խոսի, ասել է․ «Չէ, թող լավ մնան, լա՛վ կնայես, հետո կզանգեմ, կխոսենք»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 1-ին, 13-րդ դիրքում։ Հրամանատարը վիրավորվել էր, ինքն էր ստանձնել հրամանատարությունը։ Կազմակերպել է սննդի պահեստ՝ հետագայում օգտագործելու համար։ Կապ է հաստատել, ուղղություն տվել, նշաններ ցույց տվել, թե որտեղ պետք է խոցեն։