
Ծնվել է
1978 թ․ հունվարի 25-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաները, կյանքով լի լինելու ձգտումը, եղբոր ու քրոջ երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Համեստ, կշռադատող, զուսպ։ Շատ նվիրված էր ամեն ոլորտում, ուրախություն էր բերում իր շրջապատին։
Երազանքները
Սեփական ընտանիք, երեխաներ ունենալ, տուն կառուցել, երեխաների ապագան ապահովել։
Վերջին խոսքերը
Կինն ասել է, որ չգնա, սակայն պատասխանել է․ «Ամո՛թ է, վերջացրու այդ խոսակցությունը, եթե մենք չգնանք, ապա ո՞վ գնա։ Դե եկեք բոլորս չգնանք… Ես քեզ վերջին վայրկյանին եմ զանգում, որովհետև մեքենան արդեն շարժվում է։ Մինչև հիմա պատրաստվում էինք գնալու, չէի ասում, որ չանհանգստանաս»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 21-ին, Հադրութում, որտեղ իր մարտական ընկերները հետ են մղել հարձակումը։ Ռմբակոծության ժամանակ գնացել է հրամանատարին օգնելու, բայց ճանապարհին դիպուկահարը խփել է վարորդին, ինչի հետևանքով մեքենայի ուղությունը փոխվել է, ընկել են ձորը և զոհվել։