
Ծնվել է
1994 թ․ հունիսի 23-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների կամ սիրած աղջկա հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի ու լավ մարդ էր։
Երազում էր
Ամուսնանալ և ընտանիք ստեղծել։
Յուրահատկություններ
Ուզում էր անպայման գնալ պատերազմ, ասում էր․ «Ես դավաճան չեմ»։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 18-ին։ Ճանապարհից զանգել է ու ասել․ «Գնում եմ»։ Ճանապարհին ընկնում են ռմբակոծության տակ։ Բոլորը զոհվում են։
Զոհվել է
2020 թ․ հոկտեմբերի 18-ին, Գորիսից դեպի ԼՂՀ ճանապարհին։