
Ծնվել է
1992 թ․ սեպտեմբերի 26-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Նկարչությունը։ Նա ինքնուս նկարիչ էր, զբաղվում էր նկարչությամբ։ Ավարտել էր ճարտարագիտական քոլեջի խոհարարական բաժինը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ համեստ և բարի էր։
Երազում էր
Տան երկրորդ հարկը կառուցել։
Յուրահատկություններ
Համեստ էր և շատ էր սիրում անակնկալներ անել։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 19-ին Կարմիր շուկայի մոտ։