
Ծնվել է
2001 թ․ ապրիլի 8-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Խոհարարությունը։ Աշխատում էր «Շերեփ» ռեստորանում։ Շատ պարտաճանաչ էր, նվիրված գործին։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, ուներ սիրած աղջիկ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ կոկիկ էր, ճաշակով։
Երազում էր
Դառնալ լավ խոհարար, ունենալ իր սեփական ռեստորանը, տունը դարձնել երկհարկանի և ունենալ շքեղ մեքենա։
Սիրում էր
Կոկիկ հագնվել։
Վերջին խոսքերն էր
«Չմտածեք, մենք չենք թողնի թուրքերը մտնեն քաղաք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 9-ին Մարտակերտում։ Հրամանատարը շատ սիրելով Արմանին, իր նորածին որդու անունը դրել է Արմանի պատվին։