hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անդրանիկ Ծատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987 թ․ սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի հանդեպ սերը, ընտանիքը, սիրելի աշխատանքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Նվիրված ընկեր, հարգանքի արժանի մարդ, հայրենիքին նվիրված մարդ։ Ուշադիր էր, շատ բարի էր բոլորի հանդեպ, առաջինն էր միշտ օգնության հասնում։

Երազանքները
Հայրենիքի համար միշտ ուզում էր պիտանի մարդ լինել։

Վերջին խոսքերը
Խոսելիս շատ լավ տրամադրությամբ էր եղել, բայց խաբել, ասել է․ «Սյունիքի դիրքերում եմ», բայց եղել է ԼՂՀ-ում։ Ասել էր․ «Դու ոչ մի բանի մասին մի՛ մտածի, ամեն ինչ լավ է լինելու»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 11-ին, Իշխանաձորում։ Իրենից փոքր տղաներին չի թողել նստեն ավտոմեքենան ու իր հետ գնան։