hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հրաչյա Ստեփանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1983 թ․ ապրիլի 20-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր գործը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, զինակից ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Խելոք, հանգիստ, համեստ, պարզ, մաքուր, անկեղծ, անշահախնդիր մարդ։

Երազանքները
Որդու հետ կապված ամեն ինչ։

Վերջին խոսքերը
«Որ ես չգնամ, էդ մյուսը չգնա, բա ո՞վ է պահելու մեր հայրենիքը, մեր հողը, մեր երեխեքին»։ Իսկ հետո ասել է․ «Ո՞նց են տնեցիք, երեխաները ո՞նց են, լա՛վ կմնաք»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 29-ին, Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղում։ Դիրքեր են գրավել ու ընկերներով խաչեր տեղադրել։