hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սերգո Կոծինյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1977 թ․ ապրիլի 13-ին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաների հետ ժամանակ անցկացնելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բարի, դրական մարդ, լի դրական էներգիայով։ Հումորով, ծիծաղկոտ, թեթև էր նայում կյանքին։

Երազանքները
Երեխաների ապագան ապահովելը։

Վերջին խոսքերը
«Մենք հիմա Շուշիկ տատիի տանն ենք (նկատի ուներ Շուշիում), ամեն ինչ լավ է լինելու»։ Շատ հաճախ ասում էր․ «Իմ տղան լավ է լինելու, ամեն ինչ լավ է լինելու»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 5-ին, Շուշիում։ Ինքն ու տղան միասին են ծառայել, պայթյունից հետո իր գլխարկը տվել է տղային, պատսպարել նրան, հետո գնացել թշնամու դիրքերից զենք բերելու։ Միշտ ոգեշնչել է երեխաներին, հորդորել չվախենալ, ասել, որ նրանք հերոսներ են։ Վիրավորներին օգնել է բուժել և ոտքի կանգնել։