hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Սիմոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 12-ին Երևանում։

Սրտի զբաղմունքը
Նրա հանգիստը համակարգչի դիմաց էր՝ ընկերների տանը։ Թվային աշխարհը նրան խաղաղություն էր բերում։

Չէր սիրում վեճեր ու քեն
Լուռ էր, համեստ, բայց միշտ ներկա՝ երբ պետք էր։

Երազանքները
Երազում էր ուսումը շարունակել արտասահմանում, զարգանալ ու կյանքը կառուցել այլ հորիզոնների վրա։

Պատերազմի ուղին
Ծառայում էր Մարտակերտում։ Պատերազմից մի ամիս առաջ նրան տեղափոխեցին Ֆիզուլի։

Վերջին զանգը
Հոկտեմբերի 12–13-ին զանգեց, ասաց հրամանատարները զգուշացրել են, որ մի քանի օր կապի դուրս չենք գա։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին, Ֆիզուլիում։ Կռվում էին առանց հրետանու՝ զենքով։ Հրետանավոր Արմանը մնաց իր դիրքերում՝ մինչև վերջին շունչը։