
Ծնվել է
1988 թ․ ապրիլի 13-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղում։
Սրտին մոտը
Ամենից շատ սիրում էր երեխաներին։ Աշխատասեր էր ու ընկերասեր՝ ուր էլ լիներ, իր ներկայությամբ լույս էր բերում։
Անցնող օրերը
Ժամանակի մեծ մասը անցկացնում էր ընտանիքի, ընկերների ու հարազատների շրջապատում։ Բոլորն ասում էին՝ մարդ էր, ում վրա կարելի էր հենվել։
Երազանքները
Ընտանիք կազմել։ Այդ երազանքն այդպես էլ մնաց անկատար։
Նրա էությունը
Սովորական, հանգիստ, սրտաբաց տղա էր։ Չէր փորձում առանձնանալ, բայց յուրովի առանձնահատուկ էր։
Ծառայության ուղին
Սահմանապահ զորքերում երկու տարի ծառայել էր որպես վարորդ։ Գործը կատարում էր մեծ պատասխանատվությամբ։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Հորադիսում։