
Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 7-ին Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բոքսը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ծնողներին օգնելով և աշխատելով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ կոկիկ էր և սիրում էր ճաշակով հագնվել։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 10-ին զանգել է քրոջը, բայց չի ասել, որ պատերազմի դաշտում է։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 14-ին Ջրականում։ Հրամանատարը նշել է, որ Ավետիսը կարողացել է թուրքի աչքի տակից իրենց տանկը դուրս բերել։