
Ծնվել է
1983 թ․ հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և երեխաների ուրախությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Լավ խորհրդատու, կարող էր լուծել բոլոր խնդրահարույց հարցերը, ընկերասեր։
Երազանքները
Տեսնել իր երեխաների ուրախությունը և բարեկեցիկ ապագան։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Մինչև բոլորը հաց չուտեին, ինքը չէր ուտում։ Բոլորին օգնում էր, խրամատ էր փորում։ Երբ որևէ մեկն ասում էր․ «Դու մի՛ արի, գնա՛, հասի քո տղուն»։ Զենքը դրել էր ուսին ու պատասխանել․ «Ով գալիս է, թող գա՛»։
Վերջին խոսքերը
Ասել է․ «Չեմ կարա գամ, երեխեքին շատ եմ կարոտել, շատ եմ սիրում, երեխեքին լա՛վ կնայես, լա՛վ մնացեք»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 24-ին, Ֆիզուլիում կամ Վարանդա գյուղում։