
Վահե Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն
Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 25-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երաժշտությունն ու սպորտը։ Սիրում էր դհոլ նվագել, զբաղվում էր ըմբշամարտով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Երազում էր
Դառնալ իրավաբան, քաղաքում նոր տուն առնել և ընտանիքը գյուղից տեղափոխել այնտեղ։
Վերջին խոսքերն էր
«Հորս ասա զգույշ լինի, մա՛մ, դու խոստացել ես, որ չես լացելու։ Ես գալու եմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 3-ին Որոտանում։