
Ծնվել է
1998 թ․ Սեպտեմբերի 30-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։ Կենսուրախ էր փոքր տարիքից։ Կարծես թե ծնվել էր հայրենասիրությամբ՝ լուռ ու խոր զգացողությամբ կապված հայրենի հողին։
Ընկերների ու ընտանիքի կողքին
Ավելի շատ ժամանակն անցկացնում էր ընկերների ու ընտանիքի հետ։ Չուներ սիրած էակ, բայց սերն ու կապվածությունը ապրում էին իր պահվածքի մեջ։
Սիրված բոլորի կողմից
Բոլորն էլ սիրում էին։ Նրա ներկայությունը մարդկանց մեջ բերում էր ջերմություն ու վստահություն՝ առանց խոսքի։
Ուներ մեկ երազանք
Ծառայել հայրենիքին։
Բարություն, նրբազգացություն, հումոր
Սիրում էր մայրիկին։ Նվիրված էր, լավատես։ Մարդկանց մեջ վատը չէր տեսնում։ Հումորը բերում էր նույնիսկ լռության մեջ։
Վերջին խոսքը
Մայրը զանգել էր, ասել՝ «կարողա մի քիչ մնաս, տեսնենք ինչ կլինի»։ Նաիրին պատասխանել էր՝ «մամ, ինչ ես ասում, ոտս քաշեցի, չկարացիք պահեք»։
Վերջին մարտը
2020 թ․ Հոկտեմբերի 7-ին Մարտունու մոտակայքում։ Ականանետ էր կրակում։ Դիվերսիա պետք է կազմակերպեին թշնամու դիրքի վրա։ Հրամանատարը հենց իրեն էր վստահել առաջ շարժվել։